Բրազիլիայի հարավում գտնվող ջրամբարներից մեկի պատվարի փլուզման արդյունքում տեղի ունեցած հեղեղման զոհերի թիվը հասել է 58-ի: Այս մասին տեղեկացնում է Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը: Այս կառույցի տեղեկություններով` ավելի քան 300 մարդ անհետ կորած է համարվում:
Պատվարի սեփականատեր հանդիսացող Vale ընկերության ներկայացուցիչների պնդմամբ` անհետ կորածներին ողջ հայտնաբերելու շանսերը գրեթե զրոյական են:
Աղետը տեղի է ունեցել Մինաս-Ժերաիս նահանգի Բրումադինյո բնակավայրից ոչ հեռու: Քաղաքի ավելի քան 24 հազար բնակիչներ տարհանվել են: