Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր ու վիրավորներ Ֆիլիպիններում՝ կաթոլիկ եկեղեցու դեմ իրականացված հարձակման հետևանքով


Կաթոլիկ եկեղեցին պայթյունից հետո
Կաթոլիկ եկեղեցին պայթյունից հետո

Պաշտոնական տվյալներով՝ առնվազն 21 մարդ է զոհվել, ևս 71-ը՝ վիրավորվել այսօր առավոտյան Ֆիլիպիններում կաթոլիկ եկեղեցու դեմ իրականացված հարձակման հետևանքով:

Առաջին ռումբը պայթել է առավոտյան ժամերգության պահին, իսկ, երբ դեպքի վայր են ժամանել զինվորականներն ու ոստիկանները՝ պայթեցվել է երկրորդ ռումբը: Զոհվածներից հինգն անվտանգության ուժերի աշխատակիցներ են:

Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Ջոլո կղզում, որտեղ գործում են ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Աբու Սայաֆ» խմբավորման զինյալնները:

Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:

Հիմնականում քրիստոնեական կաթոլիկ բնակչություն ունեցող Ֆիլիպինների հարավային շրջաններում մեծամասնություն են կազմում մահմեդականները, որոնց շարքերում անջատական ուղղվածության ուժեր կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG