Մատչելիության հղումներ

Սարատովի մարզի սրճարանում տեղի ունեցած պայթյունից զոհվել է ծննդյան տարեդարձը նշող տղամարդը


«Рандеву» սրճարանը պայթյունից հետո
«Рандеву» սրճարանը պայթյունից հետո

Սարատովի մարզի «Լիսիե Գորի» բնակավայրում շաբաթ երեկոյան սրճարաններից մեկում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, երկու տասնյակից ավելին` վիրավորվել, որոնցից 14-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Առողջապահական համակարգի տեղի պաշտոնյաների ասելով` վիրավորներից չորսի վիճակը ծանր է: Սրճարանում նշվում էր տղամարդու 60-ամյակը: Ծանր այրվածքներից նա մահացել է հիվանդանոցում: Պայթյունների պահին սրճարանում մոտավորապես 40 մարդ է եղել:

Նախնական վարկածով՝ պայթյունները տեղի են ունեցել գազի արտահոսքի պատճառով: Սրճարանի վարձակալ կին գործարարը ձերբակալվել է:

Քրեական գործ է հարուցվել՝ անվտանգության կանոնները խախտելու հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG