Մատչելիության հղումներ

«Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը 2018-ի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը․ Փաշինյան


«Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում», - գրել է վարչապետը՝ շարունակելով․ - «Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են երկրի գրավչությունը՝ տուրիզմի, ներդրումների իմաստով: Այնպես որ, չարժե թերագնահատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG