Մատչելիության հղումներ

«Ես լիովին բավարարված եմ այն Սահմանադրությամբ, որով ընտրվել եմ». Արմեն Սարգսյան


Հայաստանի Հանրապետության նախագահը չի պատրաստվում հիմնել որևէ կուսակցություն և աջակցել՝ ուղղակի կամ անուղղակի, որևէ կուսակցության, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ իր հետ կապ ունեցող կուսակցություն է հիմնվել։

Պատասխանելով մեկ այլ հարցի՝ արդյո՞ք ստեղծված նոր քաղաքական իրավիճակում կարիք տեսնում է, որ նախագահին տրվող լիազորությունները ավելացվեն և այսպես կոչված «սուպերվարչապետական» ինստիտուտի լիազորությունները սահմանափակվեն,նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ լիովին կարողանում է իր պարտականությունները կատարել այս Սահմանադրության և այս օրենքների շրջանակներում։

«Եթե փոփոխությունների կարիքը լինի, դա իմ ցանկությամբ չէ՝ հանրության, հասարակության, մեր քաղաքացիների, համապատասխան մարմինների՝ կառավարություն, վարչապետ և նախագահական՝ նրանց երկխոսության արդյունք պետք է լինի, ոչ թե նախագահի կամ որևէ այլ գործչի ուղղակի մեկնաբանությունների», ֊ շարունակեց Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով. ֊ «Նորից եմ կրկնում՝ ես լիովին բավարարված եմ այն Սահմանադրությամբ, որով ընտրվել եմ և գիտակցել եմ, թե ինչ Սահմանադրությամբ եմ ընտրվել և համապատասխանաբար որևէ խնդիր չեմ տեսնում խորհրդարանական պետության սահմաններում Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG