Մատչելիության հղումներ

Աշոցքում դահուկային կենտրոն բացվեց


Եվրամիությունը Հայաստանի հյուսիսային 3 մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում առաջիկա 3 տարիների ընթացքում համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնելու, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կրճատել Երևանի ու մարզերի միջև անհամաչափ զարգացումը, այսօր Աշոցքում հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանի ամենացուրտ բնակավայր Աշոցքում արդեն 2֊րդ տարին կազմակերպվում է դահուկային փառատոն: Այս տարի Եվրամիությունը, 60 հազար եվրո ծախսելով, նաև դահուկային կենտրոն է կառուցել, որը այսօր բացվեց:

Եվրամիությունը առաջիկայում նախատեսում է տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել, որոնք այդ համայնքների բնակիչներին նաև եկամուտ կապահովեն: Աշոցքում առաջիկայում ըստ դեսպանի 50 կմ երկարությամբ դահուկավազքի համար նախատեսված ճանապարհ կկառուցվի: Եվրոպացի դիվանագետը նկատեց՝ այստեղ 6-7 ամիս ձյուն կա, և դահուկային սպորատաձևերի զարգացման միջավայրն ապահովված է։

«Վստահ ենք, որ տարածքի բնակչությունը վաստակել է առավել արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը և համոզված ենք, որ դրան նպաստողը հիմնականում հենց զբոսաշրջիկների ներգրավումն է այս տարածաշրջան», ֊ նշեց Սվիտալսկին։

Եվրամիությունը տարբեր ուղղություններով ծրագրերը շարունակելու է: Հյուսիսային 3 մարզերի համար ծրագրերը կառավարության հետ դեռ քննարկվում են, բայց Շիրակում, Տավուշում, Լոռիում մոտավորապես 10 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրեր են նախատեսում իրականացնել, որից 7 միլիոնը կուղղվի տուրիզմի զարգացմանը։

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

«Մենք շարունակելու ենք ներդրումները զբոսաշրջության զարգացման ոլորտում, մասնավորապես բացօթյա մարզաձևերի խթանման, բացօթյա տուրիզմի զարգացման ուղղություններով: 7 մլն եվրո նախատեսվում է հյուսիսային մարզերում տուրիզմի զարգացման համար», ֊ մանրամասնեց ԵՄ դեսպանը:

Մարզերի անհամաչափ զարգացմանն անդրադառնալով դեսպան Սվիտալսկին նշեց, որ Եվարամիությունը փորձում է համայնքային ծրագրերով համարաթեցնել հարուստ Երևանի և աղքատ մարզերի միջև եղած տարբերությունը. ֊ «Եվրամիությունը բավական երկար ժամանակ է ջանքեր է ներդնում մարզերի զագացման ուղղությամբ, որովհետև հավատացած ենք, որ Հայաստանում կառուցվածքային խնդիրներից մեկը տարբերությունն է հարուստ Երևանի ու աղքատ մարզերի միջև: Մենք 2 տարի առաջ մշակել ենք մի շարք նախաձեռնություններ, որ անվանել ենք մարզային զարգացման պիլոտային ծրագրեր ինչով և հայտարարել ենք մեկնարկը Եվարմիության ավելի լայն ներգարվվմանը մարզերի զարգացմանը: Մեր այդ գաղափարը՝ ուշադրությունը դարձնել հյուսիսային 3 մարզերին ծառայում է հենց այդ նպատակին»:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից ևս հետաքրքվեցինք Եվրամիության դեսպանի բարձրաձայնած տարածքային անհամաչափ զարգացման խնդրից: ֊ «Կառավարությունը հիմա փորձում է մշակել այլ մոդել համայնքներին տրամադրվելիք դոտացիաների համար», ֊ նշեց փոխնախարարը, ֊ «Մենք հիմա համահարթեցման մասին օրենքի վրա աշխատում ենք և պիտի փորձենք ավելի թիրախավորել»։

Եվրամիության դեսպանից հետարքրվեցինք նաև Ամասիայում կառուցվող բրդի վերամշակման գործարանից: Պյոտրա Սվիտալասկին ասաց, որ հավանաբար շահագործման կհանձնվի գարնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG