Մատչելիության հղումներ

Իրանը մեղադրել է Ֆրանսիային՝ տարածաշրջանը ապակայունացնելու համար


Իրանը մեղադրել է Ֆրանսիային տարածաշրջանը ապակայունացնելու համար:

Թեհրանի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը սպառնաց Իրանի հրթիռային ծրագրերի պատճառով նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի հանդեպ:

Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ ասել է, թե Իրանի հետ ծանր բանակցություններ են սկսել և եթե առաջընթաց չարձանագրվի՝ «Փարիզը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել և նրանք գիտեն այդ մասին»:

Ավելի ուշ Իրանի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով որ Իրանի հրթիռային ծրագրերը քննարկման ենթակա չեն, իսկ եվրոպական երկրների կողմից նոր պատժամիջոցների դեպքում կվերանայվեն նրանց հետ հարաբերությունները:

«Իրանը միշտ հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին»,- նշված է պաշտոնական Թեհրանի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG