Մատչելիության հղումներ

Էրդողան. Սիրիայում գործողություններ իրականացնելու համար Թուրքիան ոչ մեկի համաձայնության կարիքը չունի


«Թուրքիան պատրաստ է սեփական ուժերով Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել»,- ուրբաթ օրը Էրզրումում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը: Նրա խոսքերով. ֊ «Այդ գոտին պետք է ոչ թե պաշտպանի ահաբեկիչներին, այլ կանխի սպառնալիքները Սիրիայի տարածքից»:

Էրդողանը նշել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար Թուրքիան ոչ մեկի համաձայնության կարիքը չունի: Նա պնդել է, որ նման գործողությունների պայմանները ամրագրված են 1998 թվականին Ադանայում ստորագրված թուրք-սիրիական համաձայնագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG