Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի վարձկանները մեկնել են Վենեսուելա՝ պաշտպանելու Նիկոլաս Մադուրոյին. «Ռոյթերս»


Վկայակոչելով ռուսական մասնավոր ռազմական ընկերության հետ կապեր ունեցող մի քանի աղբյուրներ, «Ռոյթերզ» գործակալությունը հաղորդել է, որ հարյուրավոր վարձկաններ մեկնել են Վենեսուելա՝ ապահովելու ընդդիմության կողմից անկյուն մղված նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգությունը:

«Համառուսական սպաների համաժողովի» նախագահ Եվգենի Շաբաևը, ով կապեր ունի «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հետ, ասել է, թե մոտավորապես 400 վարձկան է մեկնել Վենեսուելա: Ենթադրվում է, որ վարձկանները մեկնել են ոչ թե Ռուսաստանի տարածքից, այլ երրորդ երկրներից, որտեղ նրանք հանձնարարություններ են կատարում:

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այդ լուրերը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե նման տեղեկատվություն չունի:

Ռուսական ռազմական մասնավոր ընկերության հետ կապ ունեցող աղբյուրներից մեկը «Ռոյթերզին» ասել է, որ արդեն ժամանել են Վենեսուելա, բայց չգիտեն ինչ նպատակով:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները, ինչպես նախկինում հաղորդել է մամուլը, գաղտնի գործողությունների են մասնակցում արտասահմանյան պետությունների տարածքում, այդ թվում Սիրիայում, Ուկրաինայում, Աֆրիկայում: Ըստ տարբեր աղբյուրների՝ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը վերահսկում է Ռուսաստանի նախագահի մերձավորներից մեկը համարվող Եվգենի Պրիգոժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG