Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ձերբակալվել է Թրամփի քաղաքական դաշնակիցը


Ռոջեր Սթոուն, արխիվ
Ռոջեր Սթոուն, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական դաշնակից Ռոջեր Սթոունը երեկ ձերբակալվել է:

2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննության շրջանակում Սթոունին հունվարի 24-ին ներկայացվել է մեղադրանք 7 դրվագներով, որոնց թվում են պաշտոնական ընթացակարգի խոչընդոտումը, կեղծ ցուցմունքը և վկային կեղծ ցուցմունքի դրդելը:

Դոնալդ Թրամփի զինակից և վաղեմի խորհրդատու Սթոունի մեղադրական եզրակացության մեջ չկա Մյուլերի վարած հետաքննության առանցքը դիտվող՝ նախագահական ընտրություններին ռուսների միջամտությանը նպաստելու հանգամանքը:

Այդուհանդերձ, մեղադրանքն առնչվում է Դեմոկրատական կուսակցության կայքից գողացված էլեկտրոնային նամակների և նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ դրանք WikiLeaks-ի կողմից հրապարակելու խնդրի շուրջ Սթոունի քննարկումներին:

Ըստ Մյուլերի քննիչների, դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին և նրա քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստային պատկանող այդ նամակները հաքերային գրոհով գողացել են Ռուսաստանի հետախուզության գործակալները:

Այսօր Ռոջեր Սթոունն առաջին անգամ կկանգնի Ֆլորիդայի դատարանի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG