Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելը փետրվարի 1-ին կընդունի Նիկոլ Փաշինյանին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Երևան, 24-ը օգոստոսի, 2018թ.

Հաջորդ ուրբաթ օրը՝ փետրվարի 1-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին այսօր հաղորդել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

Նրա փոխանցմամբ, ի պատիվ հյուրի տրվելիք ճաշի ընթացքում տեղի կունենան երկու ղեկավարների բանակցությունները, դրանից հետո նախատեսվում է մամլո ասուլիս:

Անգելա Մերկելը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են անցյալ տարվա օգոստոսին Երևանում՝ կանցլերի Անդրկովկաս կատարած ուղևորության օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG