Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ռմբահարման հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի 16 անդամ


Աֆղանստանի բանակի ստորաբաժանումը Հելմանդի նահանգում, հունվար, 2019թ.
Աֆղանստանի բանակի ստորաբաժանումը Հելմանդի նահանգում, հունվար, 2019թ.

Աֆղանստանի հարավում գտնվող Հելմանդի նահանգի Սանգինի շրջանում երեկ ռմբահարման հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի 16 անդամ:

Օդային հարվածը տեղի է ունեցել աֆղանական ուժերի և թալիբների ջոկատների ծանր մարտի ընթացքում:

Հելմանդի շրջանի ղեկավար Աթաուլահ Աֆղանն ասել է, որ զոհվածների թվում 8 երեխա է և 3 կին: Տեղական իշխանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները:

Առայժմ հայտնի չէ, թե որ կողմն է իրականացրել օդային գրոհը՝ ՆԱՏՕ-ի ուժե՞րը, թե՞ աֆղանական բանակը:

«Հելմանդի նահանգում Աֆղանստանի բանակն իրականացնում է լայնածավալ ռազմական գործողություն, որին սատարում են ամերիկացի ռազմական խորհրդականները և ՆԱՏՕ-ի օդուժը», - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի խոսնակը և հավելել. - «Մենք դեռ վերլուծում ենք քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին հաղորդագրությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG