Մատչելիության հղումներ

Գերմանիայում ապրում է 83 միլիոն մարդ


Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի շենքը Բեռլինում, արխիվ
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի շենքը Բեռլինում, արխիվ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնակչությունն անցած տարեվերջին կազմել է 83 միլիոն: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի դաշնային վիճակագրական վարչությունը:

Այդ գերատեսչության փոխանցմամբ, 2017 թվականի համեմատությամբ բնակչության թիվն ավելացել է 200 հազարով:

1990 թվականի հոկտեմբերին 2-ին տեղի ունեցած Գերմանիայի վերամիավորումից հետո այդ երկրի բնակչության թիվը կազմել է 79 միլիոն 300 հազար մարդ:

Անցյալ տարի Գերմանիայում ծնվել է 785-805 հազար մարդ, իսկ վախճանվել է 950-970 հազար մարդ: 2018-ին ներգաղթյալների թիվը կազմել է 340-380 հազար:

Գերմանիան բնակչության թվով Եվրոպական միությունում գրավում է առաջին տեղը և երկրորդը՝ Եվրոպայում, որտեղ առաջինը 144 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի Դաշնությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG