Մատչելիության հղումներ

Բարադարը նշանակվել է Կատարում թալիբների գրասենյակի ղեկավար


Աֆղանստան - Թալիբները տոնում են հրադադարի հաստատումը Նանգահարի շրջանում, արխիվ
Աֆղանստան - Թալիբները տոնում են հրադադարի հաստատումը Նանգահարի շրջանում, արխիվ

Թալիբանի համահիմնադիր Մուլահ Աբդուլ Ղանի Բարադարը երեկ նշանակվել է Կատարում զինյալ շարժման գրասենյակի ղեկավար: Անցյալ տարի նա ազատ է արձակվել պակիստանյան բանտից:

Այդ նշանակումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և թալիբների բանակցությունների օրերին:

Բարադարը նաև նշանակվել է Թալիբանի առաջնորդ Մուլահ Հայբաթուլահ Ախունդզադայի երրորդ տեղակալ:

Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադը Կատարում քննարկումներ է անցկացնում թալիբների հետ:

Օրակարգում Աֆղանստանում 17 տարի շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորումն է: Առայժմ հայտնի չէ, թե երբ Բարադարը կմիանա բանակցություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG