Ակտիվիստ Ռեզա Խանդանը, ով բանտում գտնվող հայտնի իրավապաշտպան Նասրին Սոթուդեի ամուսինն է, Իրանում դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Այս մասին նրա փաստաբանը հայտնել է տեղական լրատվամիջոցներին:
Խանդանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել ազգային անվտանգության դեմ դավադրության և մեկ տարվա ազատազրկման՝ համակարգի դեմ քարոզչության մեղադրանքներով: Նրան նաև արգելվել է «երկու տարվա ընթացքում հեռանալ երկրից, սոցիալական լրատվամիջոցներում կամ թերթերում որևէ գործունեությամբ զբաղվել և անդամակցել քաղաքական խմբերի», ասել է փաստաբանը:
Խանդանը քաղաքական է որակել իրեն առաջադրված մեղադրանքները: