Ռուսական մասնավոր ընկերությունները վերապատրաստումներ են անցկացնում Սուդանի բանակում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Մեր տեղեկություններով՝ Սուդանում գործում են Ռուսաստանի պետական մարմինների հետ կապ չունեցող ռուսական մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ», - ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հաստատելով ռուսների ներկայությունը աֆրիկյան այդ երկրում, որն անկայուն վիճակում է ընդդիմության ակցիաների պատճառով։
Զախարովայի մեկնաբանությունները հետևեցին բրիտանական մամուլում հայտնված լուրերին, որ ռուսաստանցի վարձկանները օգնում են Սուդանի իշխանություններին պայքարել ցուցարարների դեմ: