Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակը կայունացնելու ուղիները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 23-ը հունվարի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 23-ը հունվարի, 2019թ․

Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկել են, թե ինչպես են պատրաստվում կայունացնել իրավիճակը Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ շրջանում:

Պուտինը նշել է, որ հավելյալ գործողություններ են անհրաժեշտ Իդլիբում «ահաբեկչական խմբերի գործողությունները չեզոքացնելու» համար:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը շարունակում է «լուրջ մտահոգություն» առաջացնել, քանի որ գրեթե ամբողջությամբ գտնվում է «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման զինյալների վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG