Մատչելիության հղումներ

Ռոյթերս. Կերչի նեղուցում հրդեհված երկու նավերի մուտքը ռուսական նավահանգիստ արգելվել էր


Կեչի նեղուցում անցած երկուշաբթի հրդեհի մատնված երկու տանկերները չեն կարողացել Ռուսաստանի նավահանգիստ մտնել: Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ նավահանգիստը այդ նավերի մուտքն արգելել էր, ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար: Նավերը սեղմված գազ են տեղափոխել Սիրիա, որի պատճառով ընկել են ամերիկյան պատժամիջոցների տակ: Անցած տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը զգուշացրել էր, որ այդ նավերի հետ գործարք կատարողների հանդեպ ևս պատժամիջոցներ կսահմանվեն, ուստի ռուսական նավահանգիստը նրանց չի ընդունել: Վկայակոչելով իր աղբյուրները, այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, նշելով որ Տանզանիայի դրոշի ներքո նավարկող տանկերները պատկանում են թուրքական ընկերությանը: Նավերը փորձել են վառելիքի վերաբարձումը կատարել ալեկոծվող բաց ծովում, բայց հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս մեկ տասնյակ մարդ անհետ կորած է համարվում, 12 նավաստիների հաջողվել է փրկել: «Ռոյթերս»-ը նշում է, որ դեռևս չի հաջողվել պարզաբանումներ ստանալ ռուսական նավահանգստից ու նավերի սեփականատեր թուրքական ընկերությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG