Մատչելիության հղումներ

Վարչապետ նշանակվելու կապակցությամբ Փաշինյանին շնորհավորել է Ուզբեկստանի  նախագահը


Ուզբեկստանի  նախագահ Շավքաթ Միրզիյոև, արխիվ
Ուզբեկստանի  նախագահ Շավքաթ Միրզիյոև, արխիվ

Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ձեր հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է բարեփոխումների Ձեր ծրագրին Հայաստանի ժողովրդի լայն աջակցության մասին, որը միտված է տնտեսության կայուն զարգացմանը և երկրի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

Համոզված եմ, որ հայ-ուզբեկական հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG