Այսօր հայտնի են դարձել «Օսկարի» 2019 թվականի մրցանակների հիմնական դափնեկիրները:
Լոս Անջելեսից ստացված հաղորդագրության համաձայն, առաջատարների թվում են Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» և Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին»: Երկու ֆիլմերն «Օսկարի» են առաջադրվել 10-ական անվանակարգերում:
Փիթեր ֆարելլիի «Կանաչ գիրքը» և Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիան» հինգ անվանակարգերում են առաջադրվել:
Թեկնածուների թվում են նաև «Աստղ ծնվեց», «Մարդը Լուսնի վրա», «Լուռ տեղը» և «Սև հովազը» ժապավենները: «Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 24-ին: