Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և Գերմանիան նոր պայմանագիր են կնքել


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել մակրոննը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստորագրում են համագործակցության նոր պայմագիր, Աախեն, 22 հունվարի, 2019թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել մակրոննը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստորագրում են համագործակցության նոր պայմագիր, Աախեն, 22 հունվարի, 2019թ.

«Բրեքզիթի» հնարավոր վտանգի պայմաններում Գերմանիան և Ֆրանսիան կնքել են նոր պայմանագիր, որն ընդարձակում է 1963 թվականի բարեկամության և հաշտության պայմանագիրը:

Դրանով ընդգծվում է Եվրոպական միության երկու առաջատար պետությունների հավատարմությունը եվրոսկեպտիկների և ազգայնականների տեսակետները մերժելու և Հին մայր ցամաքում ինտեգրման ծրագիրն առաջ տանելու գաղափարին:

«Մենք Կոմպյենում ենք, որտեղ կնքվել է 1918 թվականի խաղաղությունը, մեր ազգերը հավատարիմ են մեկը մյուսին սատարելու տեսլականին, ես շնորհակալ եմ, որ մենք միասին ենք քայլում այս ճանապարհով»,- ասել է կանցլեր Անգելա Մերկելը:

Երկու պետությունների հարաբերությունները բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի ղեկավարը:

«Մենք սիրում ենք մեր հայրենիքները, մեր բարեկամությունը, մեզ միավորող արժեքները և Եվրոպան: Եվ դրանից ելնելով մենք վճռել ենք նոր ուժով և եռանդով շարունակել այս ուղին, կեցցե՛ մեր բարեկամությունը, կեցցե՛ Եվրոպան»,- ասել է նախագահ Էմանյուել Մակրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG