Մատչելիության հղումներ

Օդանավի ուղղությունը փոխելու պահանջ ներկայացրած ուղևորին ձերբակալել են


Թռիչքների կառավարման կենտրոնը հետևում է Սուրգուտ-Մոսկվա չվերթին
Թռիչքների կառավարման կենտրոնը հետևում է Սուրգուտ-Մոսկվա չվերթին

Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ, «Աէրոֆլոտ» ընկերության Սուրգուտ-Մոսկվա չվերթն իրականացնող Boeing 737 օդանավի ուղևորներից մեկը պահանջել է փոխել թռիչքի ուղղությունը և մեկնել Աֆղանստան:

Ըստ հաղորդագրության, օդանավը վայրէջք է կատարել Խանտի-Մանսիյսկի օդակայանում, որտեղ այս պահին թռիչքուղու մոտ են տեղակայվել ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժման 10 ջոկատներ: Օդակայանի շենքը փակ է ուղևորների և լրագրողների համար:

Թռիչքի ուղղությունը փոխելու պահանջ ներկայացրած 41-ամյա ուղևորը ձերբակալվել է:

«Նրան ձերբակալելու գործողության ընթացքում մարդիկ չեն տուժել»,- հաղորդել է «Աերոֆլոտի» ներկայացուցիչը:

Հարուցվել է քրեական գործ ինքնաթիռն առևանգելու և բռնության սպառնալիք հնչեցնելու հոդվածովներով:

Կասկածյալը, որի անունն առայժմ չի հաղորդվում, այդ հոդվածներով կարող է դատապարտվել 7-ից 12 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG