Աֆղանստանից ստացված հաղորդագրության համաձայն, Մայդան Վարդակ նահանգի Մայդան Շահր կենտրոնում տեղակայված ռազմական հենակետի վրա երեք թալիբ զինյալների նախաձեռնած գրոհի հետևանքով սպանվել է անվտանգության ուժերի առնվազն 65 զինծառայող:
Կա ավելի քան 70 վիրավոր: Չհաստատված տեղեկությունների համաձայն, սպանվել է 126 զինծառայող:
Հարձակումը նախաձեռնած երեք զինյալները փոխհրաձգության ընթացքում սպանվել են:
Այդ գրոհից ժամեր անց «Թալիբան» շարժումը հայտարարել է, թե վերսկսում է խաղաղության բանակցությունները Միացյալ Նահանգների միջնորդների հետ:
Reuters-ի փոխանցմամբ, թալիբների ներկայացուցիչները Կատարում հանդիպում են Աֆղանստանում խաղաղություն հաստատելու հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադի հետ: