Ռուսաստանի իշխանությունները հաղորդում են, որ Ղրիմի ափերի մոտ՝ Կերչի նեղուցում Տանզանիայի դրոշով երկու առևտրային նավերում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 նավաստի է զոհվել։
Ռուսաստանի Դաշնության նավատորմի և ծովային տրանսպորտի գործակալության մամուլի քարտուղարը երեկ հայտարարել է, որ անձնակազմերի 12 անդամներ փրկվել են: Եվս 5 մարդ անհետ կորած է։
Ըստ Ալեքսեյ Կրավչենկոյի՝ հրդեհը բռնկվել է, երբ նավերից մեկը վառելիք էր փոխանցում մյուսին։