Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատներ կուտակվեն»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Անկարայում հնչեցրած ելույթի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ամերիկյան ուժերի դուրս բերումից հետո ստեղծվելիք անվտանգության գոտու գլխավոր առաքելությունը պետք է լինի Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովումը:

«Անվտանգության գոտու ստեղծման մեր առաջարկը շատ հստակ մի նպատակ ունի` հեռու պահել ահաբեկիչներին Թուրքիայի սահմաններից: Մենք խոսում ենք ոչ թե Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող անվտանգության գոտու, այլ ահաբեկիչների դեմ ուղղված անվտանգության գոտու մասին: Մենք երբեք չենք հանդուրժի, որ այս անվտանգությանգոտին նույնպիսի ճահճի վերածվի, ինչպիսին է Հյուսիսային Իրաքը», - հայտարարում էր Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG