Մատչելիության հղումներ

Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ պանթեոն էր այցելել վարչապետը


Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Հունվարի 20-ին լրացավ մեր անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել նրա երիտասարդ գրչընկերները, նրա տուն- թանգարանի աշխատակիցները և նրա արվեստի երկրպագուները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու բանաստեղծուհու հիշատակին:

Դավոս մեկնելուց առաջ Պանթեոնում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաստեղծուհու հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց, որից հետո այս կապակցությամբ իր տեսաուղերձում նա նաև Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններից մեկն ընթերցեց հոբելյանական այն ժողովածուից, որ նվիրեցին նրան Պանթեոնում:

Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր Էդվարդ Միլիտոնյանն էլ «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտում էր, որ այս կերպ՝ ուղիղ եթերում ընթերցելով Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություն, վարչապետը ցույց է տալիս իր վերաբերմունքը գրականության նկատմամբ:

«Դա էլ մի լավ նշան էր, որ մեր ղեկավարները կարդան բանաստեղծություն, նրանք տարածեն բանաստեղծի խոսքը, հարգանքը», - նշում է Միլիտոնյանը։ - «Սիլվա Կապուտիկյանը իր երկար ապրած կյանքով և ավելի երկար ապրելիք գրական կյանքով իսկապես խորհրդածությունների մղող հեղինակ է»:

Նա իր խոսքում նշեց, որ Սիլվա Կապուտիկյանը խիզախություն կրող անհատ էր։ Նրա կյանքի երկրորդ հատվածը հայրենասիրական ժամանակ էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG