«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում հունվարի 21-ին տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել մասնագիտությամբ բժիշկ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունին, տեղեկացնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու էր առաջադրված նաև Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը:
Խորհրդի կողմից որոշում է կայացվել ընտրությունն անցկացնել բաց նիստով ու քվեարկությամբ: Հոգաբարձուների խորհրդի կողմ ձայների՝ 21 և 7 հարաբերակցությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվել Վահան Արծրունին: