Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը


Երևան քաղաքի «Լապտերիկ» մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու կասկածանքով։

«Նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG