Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի վարչապետին


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շվեդիայի Թագավորության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»:

«Հայաստանի նոր կառավարությունը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական զարգացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։ Շվեդիան Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվ աջակիցը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-շվեդական հարաբերությունները կբարձրացնենք որակական նոր մակարդակի` ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG