Մատչելիության հղումներ

Աբխազիայում երեք ռուսաստանցի զինծառայող է զոհվել


Ռուսաստանցի զինվորականները Աբխազիայի սահմանին, արխիվ
Ռուսաստանցի զինվորականները Աբխազիայի սահմանին, արխիվ

Զրահամեքենայի վթարի հետևանքով այսօր Աբխազիայում երեք ռուսաստանցի զինծառայող է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Հարավային զինվորական օկրուգի հրամանատարությունը:

«Տեղակայման մշտական վայր տեղաշարժի ընթացքում ռազմական շարասյան կազմում գտնվող զրահամեքանաներից մեկը գլորվել է մոտակա կիրճը», - հաղորդել են ռուսաստանցի զինվորականները:

Վթարի առթիվ Հարավային զինվորական օկրուգում հատուկ հանձնաժողով է ստեղծվել:

«Որպես վթարի հնարավոր պատճառ հանձնաժողովի անդամները մատնանշում են մարդկային գործոնը, կամ զրահամեքենայի տեխնիկական անսարքությունը», - հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG