Մատչելիության հղումներ

Գերմանիան կարող է քննարկել «Բրեքզիթ»-ի վերաբերյալ Լոնդոնի ներկայացրած նոր գաղափարները


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաաս, արխիվ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաաս, արխիվ

«Եթե Լոնդոնը «Բրեքզիթ»-ի վերաբերյալ նոր գաղափարներ ունի, մենք ուշի ուշով կուսումնասիրենք դրանք», - Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը:

Նրա խոսքով` «Միացյալ թագավորության` ԵՄ-ի կազմից առանց որևէ համաձայնագրի հեռացումը լուրջ վնաս է հասցնելու բրիտանական տնտեսությանը»:

Twitter-ում արված գրառման մեջ էլ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այսօր նշել է. - «Թերեզա Մեյը և բրիտանական խորհրդարանը շատ լուրջ պատասխանատվություն են կրում ողջ Եվրոպայի ապագայի համար»։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան քվեների ճնշող մեծամասնությամբ մերժեց Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը:

Համաձայնագրին դեմ են քվեարկել 432 խորհրդարանականներ, կողմ՝ 202-ը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG