Մատչելիության հղումներ

Թրամփն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիան պատրաստ է անհապաղ կերպով ստանձնել սիրիական Մանբիջի շրջանի անվտանգության ապահովումն։ Այդ մասին կիրակի ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը:

Երկու նախագահների հեռախոսային բանակցությունների մասին հաղորդում են թուրքական աղբյուրները:

Anadolu գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել «Իսլամական պետություն» խմբավորման մնացորդները Սիրիայի տարածքից հեռացնելու ուղղությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն իր ամերիկացի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ Թուրքիան չի հանդուրժի«Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների ապակայունացմանն ուղղված գործողությունները:

Հեռախոսազրույցի առթիվ պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը:

«Երկու նախագահները պայմանավորվել են Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների առթիվ համաձայնեցված լուծում գտնել, որն անվտանգության տեսանկյունից փոխադարձաբար ընդունելի կլինի կողմերի համար», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG