Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բողոքի ակցիաներ են՝ Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու դեմ


Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ վիճահարույց Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու հնարավորության դեմ:

Իշխանությունները արտոնել են ցույցերը, որոնք նախաձեռնել են ազգայնական ու աջակողմյան մի շարք ուժեր:

Հեռավոր Խաբարովսկում մոտ 500 մարդ է փողոց դուրս եկել՝ «Կուրիլները մերն են, վերջ Պուտինյան վարչակազմին» կարգախոսով:

Ճապոնիան չի ճանաչում Կուրիլյան շարքի հարավային 4 կղզիների ռուսական պատկանելիությունը, որ Խորրդային Միությունը գրավել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին:

Տարածքային այս տարաձայնության պատճառով երկու երկրները մինչ օրս խաղաղության պայմանագիր չեն ստորագրել:

Ամիսներ առաջ Ռուսաստանի նախագահը Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպումից հետո առաջարկել էր վերջապես կնքել այդ փաստաթուղթը, հետո հարթել տարաձայնությունները: Շաբաթասկզբին այս նպատակով Մոսկվա էր այցելել Ճապոնիայի արտգործնախարարը, վաղն էլ, բանակցությունները շարունակելու կգա երկրի վարչապետ Սինձո Աբեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG