Մատչելիության հղումներ

Թրամփի պնդմամբ, Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում «հսկայական առաջընթաց» է արձանագրվել


ԱՄՆ նախագահը հայտարարում է, թե Հյուսիսային Կորաեյի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններում հսկայական առաջընթաց է արձանագրվել:

Երեկ, այս հարցի շուրջ մոտ երկու ժամ բանակցելով Փհենյանի հատուկ բանագնաց Կիմ Յոն Չոլի հետ, Դոնալդ Թրամփը ասել է՝ այս ուղղությամբ ամեն ինչ լավ է ընթանում:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, թե երկու երկրների առաջնորդները պայմանավորավել են երկրորդ անգամ հանդիպել փետրվարի վերջին:

«Կիմ Չեն Ընը պատրաստ է հանդիպման, նույնը և ես։ Մենք հսկայական առաջընթաց ենք արձանագրել ապամիջուկայնացման հարցում, որը, ցավոք, լրատվամիջոցները չեն հաղորդել», ֊ հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Երկու առաջնորդների առաջին՝ պատմական հանդիպումն անցել էր անցած հունիսին՝ Սինգապուրում: Ընդդիմախոսները պնդում են, թե այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ առայժմ էական քայլեր չեն ձեռնարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG