Մատչելիության հղումներ

Ամերիկյան «Դոնալդ Քուք» ռազմանավը ուղևերվում է Սև ծով՝ «անվտանգության միջոցառումների» մասնակցելու


Ամերիկյան «Դոնալդ Քուք» ռազմանավը ուղևորվում է Սև ծով՝ անվտանգության միջոցառումների մասնակցելու և ՆԱՏՕ֊ի դաշնակիցների հետ միասին տարածաշրջանի կայունության մակարդակը բարձրացնելու համար, ասված է ԱՄՆ Ռազմածովային նավատորմի տարածած հաղորդագրությունում։

«ԱՄՆ ռազմածովային նավատորմը պարբերաբար գործողություններ է իրականացնում Սև ծովում՝ Մոնտրեուի կոնվենցիայի և միջազգային օրենքի տառին համապատասխան», ֊ ասված է տարածված հաղորդագրությունում։

Նախօրեին հեռակառավարվող հրթիռային կործանիչներով զինված ամերիկյան ռազմանավը գտնվում էր Դարդանելի նեղուցում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել են, որ ՌԴ Պաշտպանական վերահսկման կենտրոնը «հետևում է ամերիկյան ռազմանավի տեղաշարժերին»։ Ըստ միջազգային կոնվենցիայի պայմանների, «Դոնալդ Քուքը» կարող է Սև ծովում գտնվել առավելագույնը 21 օր։

Սևծովյան տարածաշրջանում լարվածությունն աճել է նոյեմբերի 25֊ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, երբ ռուսաստանյան անվտանգության ուժերը կրակ են բացել, իսկ այնուհետև բռնագրավել երեք ուկրաինական նավեր և գերեվարել 24 ուկրաինացի նավաստիների։ Մոսկվան պնդում է, որ ուկրաինական նավերը ապօրինաբար մուտք են գործել Ռուսաստանի ջրային տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG