Մատչելիության հղումներ

Թրամփը խոստանում է այսօր երեկոյան կարևոր ուղերձով դիմել ժողովրդին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթով է հանդես գալիս Վաշինգտոնում, հունվար, 2019թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթով է հանդես գալիս Վաշինգտոնում, հունվար, 2019թ․

ԱՄՆ նախագահը խոստանում է այսօր երեկոյան կարևոր ուղերձով դիմել ժողովրդին՝ հարավային սահմանին տիրող մարդասիրական ճգնաժամի և կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցման՝ shutdown-ի վերաբերյալ: Այդ մասին Դոնալդ Թրամփը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է որոշակի փոխզիջման գնալ, բայց Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր ծրագրից հրաժարվելու միտք չունի:

Տվյալ հարցով առկա տարաձայնությունների պատճառով Կոնգրեսում մեծամասնություն ունեցող դեմոկրատներն ու նախագահը ընդհանուր հայտարարի չեն գալիս այս տարվա բյուջեի շուրջ, արդյունքում՝ 29-րդ օրն է՝ կառավարության աշխատանքը մասնակի սառեցված է: Հազարավոր աշխատողներ կա՛մ հարկադիր պարապուրդի մեջ են, կա՛մ աշխատում են առանց վարձատրության: Սա ամենաերկար shutdown-ն է Միացյալ Նահանգների պատմության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG