Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում ունի և՛ ասելիք, և՛ անելիք. Շարմազանով


ՀՀԿ կուսակցության նախագահի փոփոխության հարց օրակարգում չկա, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր կուսակցության նախագահն է, մենք ենք ընտրել, համագումարն է ընտրել և ես ասել եմ, պարոն նախագահը ունի և՛ ասելիք, և՛ անելիք: Մենք բոլորս մի քաղաքական թիմ ենք, մենք չենք պայքարում որևէ մեկի դեմ, մեր պայքարը հանուն է, հանուն Հայաստանի և Արցախի պետական շահի», ֊ ասաց Շարմազանովը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ անդամները հայտարարում էին, որ կուսակցության ղեկավարի փոփոխության հարց չեն քննարկում, քանի որ դա հնարավոր է անել միայն համագումարի միջոցով, իսկ խորհրդարանական ընտրությունները այնքան հապճեպ կազմակերպվեցին, որ իրենք չէին հասցնի համագումար հրավիրել: Այսօր արդեն կուսակցության խոսնակը նշեց, որ հերթական համագումարը նախատեսվում է հաջորդ տարի , իսկ արտահերթ համագումար իրենց օրակարգում չկա:

Շարմազանովը քննադատության ենթարկեց նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին և ներքին քաղաքականությունը․ ֊ «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունը բավարար չէ. երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոսք չկա, ավելին՝Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, բայց չորս ժամ ինչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա։ Հարցրել են ինչ կա, ինչ չկա, եղանակի տեսությունից են խոսել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG