Մատչելիության հղումներ

Դերիպասկայի հետ կապվող ընկերությունների դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել


Ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկա, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի հետ կապվող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների դադարեցումը չեղարկելու դեմ:

Երեկվա քվեարկությունը մեծ հաշվով ձևական բնույթ էր կրում, քանի որ նմանատիպ քվեարկություն մեկ օր առաջ չեզոքացվեց Սենատում։ Թրամփի վարչակազմը, որը ջանում էր օրենսդիրներին հորդորել չքվեարկել բանաձևի օգտին, հունվարի 18-ին կարող է չեղարկել այդ պատժամիջոցները։

Ներկայացուցիչների պալատը, որտեղ դեմոկրատները մեծամասնություն ունեն, ձայների 362 կողմ, 53 դեմ հարաբերակցությամբ է քվեարկել բանաձևի օգտին, որը պատասխան է անցած ամիս Ֆինանսների նախարարության արած հայտարարությանը, որ պատրաստվում են չեղարկել Դերիպասկայի հետ կապվող ընկերությունների դեմ պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG