Այսօր ժամը 20-ի դրությամբ, Արթիկի, Ստեփանավանի, Աշոցքի, Վանաձորի, Ալավերդու, Սևանի, Վարդենիսի, Կոտայքի, Եղվարդի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով
դժվարանցանելի է: Վարորդներին խորհուրդ են տալիս նշված ճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է նաև Քեթիի լեռնանցքը: Արթիկի, Ապարանի, Ախուրյանի , Թալինի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս և Թալին-Մարալիկ-Մաստարա ճանապարհահատվածներում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ փակ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: