Ճապոնական «Hitachi» ընկերությունը որոշել է սառեցնել Բրիտանիայում 28 միլիարդ դոլարով ատոմակայան կառուցելու ծրագիրը: Տոկիոյում այսօր կայացած տնօրենների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է «Hitachi»-ի նախագահ և գլխավոր տնօրեն Տոշիակի Հիգաշիհարան: Նրա խոսքով՝ դա իրենց մասնավոր ընկերության որոշումն է: Միաժամանակ նա հավաստիացրել է, որ ընդունված որոշումը կապ չունի «Բրեքզիթի» շուրջ ստեղծված իրավիճակի հետ: «Դա ազդեցություն չի թողել մեր որոշման վրա», - նշել է նա:
Անցած շաբաթվանից, երբ ճապոնական մամուլը գրել էր այդ ծրագիրը սառեցնելու հավանականության մասին, «Hitachi»-ի բաժնետոմսերի գինը 13 տոկսով բարձրացել է: