Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Բելգրադ


S
S

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով այսօր ժամանել է Բելգրադ: Օդանավակայանում նրան դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նրանք առաջին հերթին այցելել են Բելգրադի ազատագրման հուշահամալիր ու ծաղիկներ դրել կարմիր բանակի զինվորների հուշարձանին:

Արդեն մեկնարկած բանակցություններում քննարկվում են երկկողմ հարաբերությունները, առևտրա-տնտեսական կապերը, «Թուրքական հոսք» գազատարը մինչև Սերբիա երկարացնելու հնարավորությունը, Կոսովոյի խնդիրը:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է շուրջ երկու տասնյակ համաձայնագրերի ստորագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG