Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը շահել է Միացյալ Թագավարության խորհրդարանում երեկ տեղի ունեցած քվեարկությունը: Ընդամենը 19 ձայնի տարբերությամբ օրենսդիրները մերժել են Մեյի գլխավորած կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկը, որին կողմ են քվեարկել 306 պատգամավորներ, դեմ՝ 325-ը:
Կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը մտավ խորհրդարան, երբ Համայնքների պալատը երեքշաբթի երեկոյան մերժեց Մեյի կառավարության ու Եվրամիության միջև համաձայնեցված ծրագիրը Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի մասին:
Այս անգամ շահելով քվեարկությունը Համայնքների պալատում՝ Թերեզա Մեյը կոչ է արել խորհրդարանականներին մի կողմ դնել սեփական շահերը և միասին աշխատել՝ «Բրեքզիթ»-ին ուղի գտնելու համար: