Մատչելիության հղումներ

Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր


Մհեր Գրիգորյան, Տիգրան Ավինյան

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր։

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ նշանակումների համար հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի։

Ավինյանը և Գրիգորյանը անցած տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականից հետո փոխվարչապետերի պաշտոնակատարներ էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG