Մատչելիության հղումներ

Նայրոբիում հյուրանոցի վրա հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել


Քենիա - Հարձակումը Նայրոբիի հյուրանոցի վրա, 15-ը հունվարի, 2019թ.
Քենիա - Հարձակումը Նայրոբիի հյուրանոցի վրա, 15-ը հունվարի, 2019թ.

Քենիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ մայրաքաղաք Նայրոբիի թանկարժեք հյուրանոցներից մեկի նկատմամբ ահաբեկիչների երեկ իրականացրած հարձակման զոհերի թիվը հասել է 15-ի:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է հարևան Սոմալիում կենտրոնացած «Ալ-Շաբաաբ» ահաբեկչական խմբավորումը, որը համարվում է «Ալ-Ղաիդա»-ի տեղական մասնաճյուղը:

«Ալ-Շաբաաբ»-ը նախկինում նույնպես հարձակումներ էր իրականացրել Քենիայում: 2013 թվականի սեպտեմբերին ահաբեկիչների թիրախում էր հայտնվել Նայրոբիի առևտրային կենտրոններից մեկը, այն ժամանակ զոհվեց 67 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG