Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտում է տիեզերք արբանյակ ուղարկելու Իրանի փորձը


Իրան - «Փայամ» արբանյակը կրող հրթիռի արձակումը, 15-ը հունվարի, 2019թ.
Իրան - «Փայամ» արբանյակը կրող հրթիռի արձակումը, 15-ը հունվարի, 2019թ.

Միացյալ Նահանգները դատապարտել է տիեզերք արբանյակ դուրս բերելու Իրանի փորձը՝ ընդգծելով, որ պաշտոնական Վաշինգտոնը «չի հանդուրժի միջազգային նորմերը ակնհայտ կերպով անտեսելու Իրանի քայլերը»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ժամեր անց այն բանից հետո, երբ պաշտոնական Թեհրանը երեկ տեղեկացրեց, որ անհաջող փորձ է կատարել տիեզերք արբանյակ դուրս բերել, որը պետք է զբաղվեր «էկոլոգիական մշտադիտարկմամբ»: Փորձն անհաջող ավարտ է ունեցել, որովհետև արբանյակը կրող հրթիռը կործանվել է:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Իրանի կողմից նոր հրթիռի արձակումը և Միացյալ Նահանգների կտրուկ արձագանքը ի ցույց են դնում լարվածության աճը Մերձավոր Արևելքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG