Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, վաղը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները` 8-10 աստիճանով:
Երևանում այսօր առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։ Վաղը սպասվում է ձյուն, հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։