Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպել է Բախտաձեի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն այսօր ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում:

Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի գյուղի բնակիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG