Մատչելիության հղումներ

Թրամփը Սպիտակ տան հյուրերի համար ուտելիք է պատվիրել արագ սննդի ռեստորաններից


Burger King ռեստորանում, արխիվ
Burger King ռեստորանում, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Քլեմսոնյան համալսարանի ֆուտբոլային թիմի անդամներին և հյուրասիրել արագ սննդի ռեստորաններից պատվիրած պիցցա, համբուրգեր և կարտոֆիլի ֆրի: Ուտելիքի համար Թրամփը վճարել է սեփական միջոցներից։

Նախագահը ստիպված էր անձամբ զբաղվել ուտելիքի առաքման և դրա վճարման հարցերով երկրում շարունակվող հարկադիր պարապուրդի պատճառով:

Ավելի քան երեք շաբաթ է՝ ԱՄՆ-ի կառավարությունը մասնակի դադարեցրել է գործունեությունը չհաստատվող ֆինանսավորման պատճառով, որի շուրջ Թրամփն ու Կոնգրեսի դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ: Տարաձայնությունների պատճառը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար Թրամփի պահանջած ավելի քան 5 միլիարդ դոլարն է, որը դեմոկրատները հրաժարվում են հատկացնել:

«Շաթդաունի» պատճառով, ինչպես հայտարարել է Թրամփի մամուլի ծառայությունը, սպասարկող անձնակազմի մեծ մասը չվճարվող արձակուրդում է:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ պատվիրվել է 300 համբուրգեր McDonald's, Wendy's և Burger King արագ սննդի կետերից։

«Կարծում եմ, դա իրենց (մարզիկների) սիրելի ուտելիքն է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG