Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցել է Ռոհանիին ավիավթարի կապակցությամբ


Իրան - Կործանված Boeing 707-ի բեկորները, 14-ը հունվարի, 2019թ.
Իրան - Կործանված Boeing 707-ի բեկորները, 14-ը հունվարի, 2019թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ այդ երկրի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Երեկ Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել: Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ բեռնատար Boeing 707 ինքնաթիռը կործանվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող Ֆաթհ օդանավակայանում, երբ օդանավի անձնակազմը վայրէջքի ընթացքում սխալ թռիչքուղի է ընտրել և հարվածել հարակից շինություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG