Մատչելիության հղումներ

Գերմանիայում Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձ է ձերբակալվել


Գերմանացի ոստիկաններ, արխիվ
Գերմանացի ոստիկաններ, արխիվ

Գերմանիայում 50-ամյա քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով: Նա որպես խորհրդատու ծառայում էր Բունդեսվերում՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունում:

Գերմանացի իրավապահների տվյալներով՝ Աբդուլ Համիդ Ս.-ն տարիներ շարունակ հույժ գաղտնի տեղեկատվություն է փոխանցել իրանական հատուկ ծառայություններին:

Der Spiegel-ի տեղեկություններով՝ Գերմանիայի և Աֆղանստանի քաղաքացի հանդիսացող Աբդուլ Համիդ Ս.-ն մասնավորապես կարևոր տվյալներ է փոխանցել Աֆղանստանում ռազմական առաքելության և գերմանական անվտանգության մարմինների համար հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG